Apple-ը չեզոքացրել է iOS-ի «տեքստային ռումբը»

Apple-ը չեզոքացրել է iOS-ի «տեքստային ռումբը»

Նախորդ շաբաթ iOS օպերացիոն համակարգի վերջին տարբերակում կրիտիկական խոցելիություն էր հայտնաբերվել, որը կարող է խափանել iPhone–ի աշխատանքը ընդամենը մեկ սիմվոլի օգնությամբ։ Հնդկաստանում տարածված տելուգու լեզվով գրված սիմվոլն ստանալու դեպքում iPhone-ի օգտատերը չի կարողանա բացել և կարդալ հաղորդագրությունը, սմարթֆոնի հետ տարօրիակ երևույթներ կսկսեն կատարվել` ինքնուրույն կանջատվի ու կմիանա։

Այժմ Apple-ը թողարկել է նոր միջոց, որը կարող է վերացնել այդ խոցելիությունը։ TechCrunch–ի հաղորդմամբ «բուժումն» առկա է iOS 11.2.6 տարբերակում, որը iPhone-ի և iPad–ի համար ընկերությունն արդեն հասանելի է դարձրել։ Նմանատիպ «բուժող» միջոց էլ  10.13.3 տարբերակով ստացել են Mac համակարգիչները։ Եթե ձեզ մոտ macOS–ի ավելի հին տրբերակն է գործում, ապա մինչև High Sierra ՕՀ թարմացնելու կարիք չկա, քանի որ նշված խոցելիությունն առկա չէ ավելի հին տարբերակներում։

Նշենք, որ այս սխալն առաջինը նկատել է  Blog Mobile World իտալական տեխնո–բլոգը: The Verge-ի լրագրողները փորձել և հայտնաբերել են, որ խոցելիությունն առկա է iOS 11.2.5 տաարբերակում։ Պարզվել է, որ այս սխալի հետևանքով խաթարվում է նաև այլ մեսենջերների, այդ թվում WhatsApp–ի, Twitter–ի, Facebook Messenger–ի, Gmail–ի և Outlook–ի աշխատանքը։ Telegram–ում և Skype–ում ոչինչ չի հայտանբերվել։

Ավելի վաղ նույնպես iOS-ում խնդիրներ էին առաջացրել «վատ» սիմվոլների պատճառով։ 2015–ին չարամիտները կարողացել էին վերագործարկել սմարթֆոնները` արաբերենի այբուբենի տառերով հատուկ կոմբինացիաներ (لُلُصّبُلُلصّبُررً) iMessage–ով կամ SMS տեքստային հաղորդագրություններ ուղարկելով։

Թեգեր: Apple, High Sierra, iOS, iPad, iPhone, MacOS