Samsung-ը հայտարարել է, թե որ սմարթֆոնները կստանան նոր Android օպերացիոն համակարգ

Samsung-ը հայտարարել է, թե որ սմարթֆոնները  կստանան նոր Android օպերացիոն համակարգ

Samsung ընկերության թուրքական գրասենյակը հայտարարել է այն սմարթֆոնների անունները, որոնք հնարավորություն կստանան  Android օպերացիոն համակարգի նոր թարմացումներ:

Հուլիսից նոր Android 8.0 Oreo  կստանան Samsung Galaxy A3 2017, Galaxy A5 2017 և Galaxy A7 2017 մոդելները: Galaxy J3 (SM-J330F), Galaxy J5 Pro և Galaxy J7 Pro մոդելների սմարթֆոններին թարմացումը կհասնի հուլիսի 13-ից:

Նշենք, որ ընկերության բոլոր ֆլագմանները, սկսած Galaxy S7 մոդելից, արդեն օգտվում են օպերացիոն համակարգի նոր տարբերակից:

Թեգեր: Android, Samsung, Smartphone