Samsung-ը ֆլագման կթողարկի պրոֆեսիոնալների համար

Samsung-ը ֆլագման կթողարկի պրոֆեսիոնալների համար

Լուրեր են պտտվում, որ հարավկորեական տեխնոհսկան բազմաթիվ գործառույթներով նոր սմարթֆոն է պատրաստվում։ Հոբելյանական երեք սմարթֆոններից մեկը՝ Samsung Galaxy S10+-ը հնարավոր է ստանա  Galaxy S10 Pro անվանումը։ Այն նախատեսված կլինի պրոֆեսիոնալների համար։

Գործառույթների բազմազանությունը կօգնի լուծել բավական բարդ խնդիրներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սմարթֆոնը կստանա 6,4 դյույմանող  OLED կորացված ծայրերով էկրան, եռակսի տեսախցիկ և էկրանի ներսում տեղադրված մատնահետքի սքաներ։

Galaxy S10-ը կներկայացվի փետրվարի 20-ին Փարիզում։