Ինչպե՞ս պարզել օրիգինալ Iphone է, թե` ոչ

Iphone–ի օրիգինալ լինելու, չլինելու խնդիրն այսօր առավել քան արդիական է։ Մանավանդ այն դեպքում, երբ պատրաստվում եք գնել  սմարթֆոնի  օգտագործված, բայց մատչելի տարբերակը։

Օրիգինալ է սմարթֆոնը, թե ոչ պարզելը հեշտ է` միայն անհրաժեշտ կլինի մուտք գործել գաջեթի կարգավորումների «հիմնական» բաժին։ Այնուհետև սարքավորման մասին ինֆորմացիայի բաժնում ստուգել սմարթֆոնի մոդելը։

Մեզ հետաքրքրում է սմարթֆոնի մոդելի առաջին տառը`

  • M — նոր սարք է, չի վերականգնվել կամ փոփոխվել
  • F — վերականգնված սարքավորում
  • N — սպասարկման կենտրոնում երաշխիքի շրջանակում  փոփոխված սմարթֆոն
  • P — անհատականացված սարք, ինչը նշանակում է, որ սմարթֆոնը ենթարկվել է լազերային փորագրման