Հրապարակվել են Samsung Galaxy 10-ի առաջին իրական լուսանկարները

Հրապարակվել են Samsung Galaxy 10-ի առաջին իրական լուսանկարները

MySmartPrice պարբերականը հրապարակել է  Samsung Galaxy S10-ի իրական լուսանկարները։ Մոդելը ներկայացված է սպիտակի երկու տարբեր երանգներով։ Ըստ պարբերականի, սա իսկապես սպավելիք գաջեթն է, ստեղծված կերամիկայից։

Ըտ լուսանկարի, գաջեթը կստանա էկրանում ներկառուցված դիմային և  կունենա եռակի մոդուլով հիմնական տեսախցիկ։ Հետաքրքիր են նաև գունային լուծումները։

Galaxy S10-ի գունային լուծումները ստացել են Ceramic White և Pearl White անվանումները։ Ի դեպ՝ Ceramic White տարբերակը նախատեսված է  Galaxy S10+-ի համար․ այսպես ընկերությունը հերթական անգամ շեշտել է մոդելի եզակիությունը։

Հիշեցնենք, որ գաջեթը կներկայացվի հանրության դատին 2019 թվականի փետրվարի 20-ին։