Ի՞նչ անել, եթե սմարթֆոնը ընկել է ջրի մեջ

Կյանքում գոնե մեկ անգամ մեզնից յուրաքանրյուրը բախվել է այս խնդրին։ Հիմա հասկանանք, թե ինչ է պետք անել նման դեպքում։

Ինչ է տեղի ունենում սմարթֆոնի հետ ջրում հայտնվելուց հետո

Բոլորս էլ գիտենք, որ էլեկտրականությամբ աշխատող սարքերը ջրի հետ լավ հարաբերություններ չունեն, այդ թվում նաև սմարթֆոնները։ Ջրում հայտնվելուց հետո մի շարք փոփոխություններ են տեղի ունենում․

  • փչանում են տարբեր արտաքին դետալներին՝ տեսախցիկին, լիցքավորման բնիկին, կապվող կոնտակտները արդյունքում մեկ կամ մի քանի արտաքին դետալներ դադարում են աշխատել
  • աղն ու խոնավությունը <<ուտում>> են սիստեմային պլատան և բոլոր միկրո դետալները։ Սրանք հանգեցնում են սմարթֆոնի ամբողջական անջատմանը
  • ջուրն ընկնում է էկրանի ներսի հատված, ինչի պատճառով էլ էկրանի գրվածքներն անընթեռնելի են դառնում

Պետք է, սակայն, հիշել, որ բոլոր սմարթֆոնները ջրի հանդեպ ունեն տարբեր զգայական աստիճաններ։

Առաջին օգնությունը  «խորտակվող» սմարթֆոնին

Առաջին վայրկյաններին կարելի է

  • բացել կափարիչն ու դուրս հանել մարտկոցը, հանել SIM և հիշողության քարտերը։ Սա կարելի է անել առանց սմարթֆոնն անջատելու
  • եթե մարկոցը անշարժ է սմարթֆոնում, ապա սմարթֆոնը միանգամից պետք է անջատել
  • հանել պատյանը
  • ու այս գործողությունները կատարելուց հետո չորացնել սարքը անձեռոցիկի կամ թաշկինակի միջոցով
  • մազերի հարդարիչով չորացնելը լավ գաղափար չէ, քանի որ կարելի է նման կերպ հեղուկի կաթիլները ավելի խորը տեղ տանել
  • կարելի է սմարթֆոնը փաթաթել անձեռոցիկի մեջ մոտ 24-48 ժամ՝  մի քանի ժամը մեկ փոխելով անձեռոցիկը

Չի կարելի սմարթֆոնը միացնել մինչև չհամոզվեք, որ այն ամբողջապես չորացել է։ Ամբողջապես չորանալուց հետո սմարթֆոնը նախ պետ է միացնել առանց քարտերի, համոզվել, որ էկրանը առաջվա տեսքն ունի։ Ստուգեք ձայնի ու դինամիկների վիճակը։ Սմարթֆոնը փորձեք հոսանքից լիցքավորել։ Եթե այս բոլոր գործողությունները բարեհաջող են կատարվում, ապա անհանգստանալու առիթ չկա, եթե ոչ պետք է արդեն դիմել մասնագետներին։