iPhone-ը տաքանո՞ւմ է․ պատճառներն ու հետևանքները

iPhone-ի տաքանալու թույլատրելի սահմանը

Ինչպես ցանկացած այլ էլեկտրական սարքավորում, այնպես էլ iPhone-ը աշխատանքի ընթացքում կարող է տաքանալ, բայց թույլատրելի չափով։ Իսկ առավել հաճախ սարքի տաքանալու պատճառները կարող են թաքնված լինել տարբեր տեղերում։

  • ամբողջապես ապալիցքավորումը, երբ սմարթֆոնը ամբողջապես ապալիցքավորվում է, ապա աշխատանքի համար այն էներգիա է վերցնում   հոսանքի փոխանցման մեծությա հաշվին
  • սարքավորումը երկար ժամանակ միացված է մնում հոսանքին՝ ամբողջ գիշեր կամ տևական ժամանակ
  • սմարթֆոնը լիցքավորման ընթացքում օգտագործվում է՝ խաղեր, երաժշտություն, խոսել
  • միանգամից գորշարկված է մի քանի հավելված և սմարթֆոնը գտնվում է գերակտիվ վիճակում
  • iPhone-ը հեռացված է WiFi-ի սարքից և անընդհատ փնտրտուքի մեջ է
  • խանգարված է սմարթֆոնի և լիցքավորման սարքի կոնտակտային հատվածը

Սրանք այն խնդիրներն են, որոնք բավական հեշտ է  տեսնել և հեռացնել։

Սմարթֆոնի տաքացման պատճառներ, որոնք շտկելու համար պետք է դիմել մասնագետին

Միշտ չէ, որ տաքացման պատճառները ակնհայտ են և պատահում է այնպես, որ սմարթֆոնը սարքին չէ և պատճառները թաքնված են խորքում։

  • լիցքավորումը մի քանի ժամ է դիմանում
  • սմարթֆոնն ինքնուրույն անջատվում է տաքանալիս
  • վատանում է պատկերի փոխանցումը և դինամիկների աշխատանքը

Նման խնդիրներ ի հայտ են գալիս, երբ iPhone-ում հայտնվել  է

  • ջուր կամ այլ հեղուկ;
  • սարքը վայր է ընկել;
  • երկար ժամանակ մնացել է մի տեղում, որտեղ ջերմաստիճանը թույլատրվածից առավել է