Ինչպե՞ս ծերանալ․ սոցցանցային գաղտնիքը բացահայտված է

Երևի շատերդ եք նկատել, որ համացանցում ձեր ընկերները հրապարակում են իրենց ծերացած լուսանկարները։ Գաղտնիք չկա, հրաշք տեղի չի ունեցել․ պարզապես նրանք օգտվել են FaceApp հավելվածից, որն առաջարկում է տարատեսակ ֆիլտրեր ու խմբագրման գործիքներ։

FaceApp-ը հեղինակել են Wireless Lab-ի ծրագրավորողները։ Հավելվածը նախատեսված է և՛ iOS, և՛ Android օպերացիոն համակարգերի համար։ Բացի ծերացնելուց, հավելվածը կարող է <<ստիպել>> ժպտալ, նմանվել երեխայի, երիտասարդ տեսք ունենալ և այլն։ Հավելվածը ներբեռնելու համար անվճար է, բայց ներսում մի քանի գործառույթից օգտվելու համար պետք է վճարել։

Հավելվածը նոր չէ, այն երկու հարթակներում էլ հայտնվել է 2017 թվականին։

Սյուզան Թոսունյան