Թրամփը Google-ի, Intel-ի և Cisco-ի ղեկավարների հետ քննարկել է Huawei-ի ապագա ճակատագիրը

Թրամփը Google-ի, Intel-ի և Cisco-ի ղեկավարների հետ քննարկել է  Huawei-ի ապագա ճակատագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկոհան հանդիպել է է Google-ի, Intel-ի և Cisco-ի ղեկավարների հետ ու նրանց հետ քննարկել Huawei-ի հետագա ճակատագիրը։ Մասնավորապես քննարկվել է առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ այս ընկերությունների ղեկավարները կողմ են Թրամփի ընդունած ցանկացած սահմանափակումներին և նրա կողմից տրված արտոնություններին։

ԱՄՆ առևտրի նախարարությունը մայիսին չինական Huawei-ն ընդգրկել էր սև ցուցակում, ըստ որի չինական ընկերությունը չի կարող ձեռք բերել ամերկյան արտադրության տեխնոլոգիաներ ու սարքավորումներ։ Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 19-ից։

Թեգեր: Donald Trump, USA