Microsoft-ը պատրաստում է Xbox 360-ի հատուկ թողարկում

Հատուկ Halo 4 վիդեոխաղի թողարկման կապակցությամբ, Microsoft ընկերությունը կպատրաստի Xbox 360 խաղային սարքի նոր, սահմանափակ քանակությամբ տարբերակ, որի իրանը և խաղային վահանակը կունենան յուրահատուկ գունավորում:

Սարքի հետ միասին կտրվի 320 Գբ կոշտ սկավառակ, երկու անլար վահանակ և Halo 4 խաղը: Xbox 360-ի այս տարբերակը վաճառքի կդուրս գա 2012թ. նոյեմբերի 6-ին և կարժենա 399 դոլար: