Խաղացեք Angry Birds ժեստերի կառավարմամբ՝ հեռուստացույցով (վիդեո)

Samsung-ը ներկայացրել է նոր LED սմարթ 3D հեռուստացույց՝ ES9000-ը, որն ունի 75-դյույմ անկյունագիծ: Այս «խելացի» հեռուստացույցի հետ միասին Samsung-ը ներկայացրել է նաև ժեստերի միջոցով կառավարվող հանրաճանաճ Angry Birds խաղը: Ձեռքի թեթևակի շարժումով դուք կկարողանաք թռչուններին նետել խոզուկների վրա, հաղորդում է Mashable-ը:

Այս խաղն անվճար հասանելի կլինի Samsung-ի LED 7500 և ավելի բարձր տարբերակների և Plasma 8000շարքի հեռուստացույցների համար: Ինչ վերաբերում է նոր ES9000 հեռուստացույցին, ապա այն ունի հարմարավետ տեղակայված տեսախցիկ՝ Skype տեսազրույցների համար: Հեռուստացույցը վաճառքի դուրս կգա օգոստոսին: