Ապշեցուցիչ փորձարկում՝ iPad vs Nexus 7 (վիդեո)

Վերջերս ինտերնետ-հսկա Google ընկերությունը ներկայացրեց աշխարհին իր սեփական արտադրության Nexus 7 պլանշետը: Չնայած Nexus 7-ն իր արժեքով և չափսերով համեմատելի չէ iPad-ի հետ, սակայն խուսափել համեմատությունից անհնար է:

SquareTrade-ի լրագրողները տպավորիչ փորձարկում են անցկացրել՝ ստուգելու պլանշետների ամրությունը, հարվածադիմացկունությունը: Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես են տղաները նոր iPad-ը և Nexus 7 պլանշետը նետում գետնին և իջեցնում ջուրը: Հաղթողը կարծես Nexus 7-ն է:

Իհարկե, այս փորձարկումը գիտական արժեք չունի, սակայն եթե ձեզ մտահոգում է այն հարցը, թե արդյոք՞ ձեր պլանշետը կաշխատի ջրի մեջ կամ գետնին ընկնելուց հետո, ապա այս տեսանյութը կբավարարի ձեր հետաքրքրասիրությունը: