HTC ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ իր One X, One XL և One S մոդելի սմարթֆոններին հասանելի կլինի Android օպերացիոն համակարգի նոր 4.1 Jelly Bean տարբերակը:
Իսկ թե երբ օգտագործողները կկարողանան կատարել այս թարմացումը, ընկերությունը չի հայտնել: Ամենայն հավանականությամբ, թարմացումը հասանելի կլինի 2012թ. 4-րդ եռամսյակում: