«Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ» դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի դասընթաց «Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ» թեմայով: Դասընթացը կմեկնարկի օգոստոսի 14-ին:

Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կերտել ալգորիթմական մտածելակերպ, տարբերել վեկտորը ցուցակից, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել/կիրառել գոյություն ունեցող գրադարանները և հասկանալ, թե ինչպես են դրանք կազմակերպված:

Դասընթացին մասնակցության նախապայմաններից են ծրագրավորման որևէ լեզվի բավարար իմացությունը, դպրոցական մաթեմատիկայի լավ իմացությունը, ինչպես նաև մաթեմատիկական անալիզի բավարար իմացությունը: Հաջողությամբ անցնելու դեպքում ուսանողները կկարողանան ստեղծել արդյունավետ ծրագրեր, որն էլ ամենամեծ նախապայմանն է հեղինակավոր կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու:

Դասընթացը բաղկացած է լինելու 25 դասից, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` լրացնելով առցանց դիմում հայտըմինչև 2012թ. օգոստոսի 12-ը: