Մարս ուղարկված ամենագնացը Երկիր կատարել է 300 լուսանկար

NASA-ի կողմից Մարս մոլորակ ուղարկված ամենագնաց Curiosity-ն Երկիր է ուղարկել մոտ 300 լուսանկար: Դրանք ցածր կետայնությամբ լուսանկարներ են՝ կատարված MARDI տեսախցիկով: Ամենագնացի վայրէջքի ժամանակ օբյեկտիվը ներքև դիրքով է ամրացված եղել և լուսանկարել է վայրէջքի ողջ ընթացքը: Ստացված լուսանկարներն ունեն 192×144 պիքսել կետայնություն:

Սա լուսանկարների ընդամենը առաջին մասն է: Ավելի քան 1500 բարձր որակի լուսանկար պահվում են ամենագնացի հիշողության մեջ: Երբ NASA-ի մասնագետները ստանան լուսանկարները, կկարողանան դրանցից ֆիլմ պատրաստել Curiosity-ի գործարկման մասին:

Լուսանկարները հնարավորություն կտան գիտնականներին ուսումնասիրել վայրէջք կատարած վայրը, որոշել ուղղություններ հետագայի համար:

Հիշենք, որ Մարս ուղարկված ամենագնաց Curiosity-ն բարեհաջող վայրէջք կատարեց երկուշաբթի՝ օգոստոսի 6-ին: