Pinterest սոցցանցը թողարկել է Android և iOS ծրագրեր

Pinterest լուսանկարների սոցիալական ցանցը թողարկել է Android, iPad և iPhone ծրագրեր: Դրանք հասանելի են ներբեռնման համար Apps.Pinterest.com հասցեում: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը:

«Մենք ցանկանում ենք, որ Pinterest-ը ձեզ հետ լինի ամենուր, հատկապես ճամփորդելիս»,-նշում է Pinterest բլոգը:

Հիշենք, որ նախորդ շաբաթ սոցանցը գրանցումը դարձրեց բաց՝ առանց հրավերի:

Pinterest-ը գործարկվել է 2010-ին: Այն տարբերվում է ավանդական սոցցաներից: Նախատեսված է լուսանկարների հրապարակման համար: Լուսանկարները հնարավոր է կցել թեմատիկ բաժինների: Pinterest-ի օգտագործողների թիվն ակտիվորեն սկսեց աճել 2011-ին: ComScore-ի տվյալներով, 2012թ. սոցցանցի օգտագործողների թիվն անցել է 20 միլիոնը: