Microsoft-ի Surface պլանշետն արժենալու է 200 դոլար

Microsoft ընկերության սեփական արտադրության Surface պլանշետն արժենալու է ոչ ավելի, քան 200 դոլար: Այս մասին գրում է Engadget-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Հիշենք, որ Surface-ն աշխատում է Windows RT օպերացիոն համակարգով: Եթե այս լուրը հաստատվի Microsoft-ի կողմից, ապա պլանշետների շուկայում Surface-ը, միանշանակ, մեծ հաջողություն կունենա:

Սա կնշանակի նաև, որ Microsoft-ի համար կարևոր է ոչ թե շահույթը, այլև դիրքը շուկայում:

Հիշենք, որ Microsoft-ը ներկայացրեց Surface պլանշետը ս.թ. հունիսին: