Սթիվ Ջոբսի գողացված պլանշետը գտել են ծաղրածուի մոտ

Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի տնից գողացված iPad պլանշետներից մեկը հայտնաբերվել է ծաղրածու Քենեթ Կանի մոտ: Ոստիկանությունը պարզել է, որ ավազակը պլանշետներից մեկը նվիրել է իր ծաղրածու ընկերոջը, իսկ մյուսը՝ դստերը:

Ծաղրածուի խոսքով, նա չի իմացել, թե ինչ iPad են իրեն նվիրել: Կալիֆորնիայի դատարանն արդեն մեղադրանք է ներկայացրել ավազակ Կարիեն Մակֆարլինի դեմ: Նա մեղադրվում է անօրինական ներխուժման և կողոպուտի մեջ:

Դատախազի խոսքով, ավազակը տեղյակ չի եղել, թե ում տուն է ներխուժել: Հիշենք, որ բացի պլանշետներից ավազակը հափշտակել է թանկարժեք իրեր՝ մինչև 60 000 դոլար արժողությամբ: