7 դյույմ Nokia Lumia 960 պլանշետ՝ հայ դիզայների կողմից

Մեր հայրենակից Էդգար Մկրտչյանը կրկին նախագծել է Nokia Lumia կոնցեպտ, այս անգամ՝ Lumia պլանշետ և անվանել է այն Nokia Lumia 960: Պլանշետի կորպուսը ալյումինից է: Հաստությունը 12մմ է, իսկ կշիռը՝ 390 գրամ:

Nokia Lumia Tab-ը հագեցած է քառամիջուկ 1.8Գհց պրոցեսորով, 7 դյույմ ClearBlack AMOLED 1600 x 900 պիքսել կետայնությամբ էկրանով, 4300 mAh մարտկոցով, 12մպ ֆոտոխցիկով, HD որակի տեսանկարահանման հնարավորությամբ:

Բացի այս ամենից, պլանշետը հագեցած է դիմային 2մպ ֆոտոխցիկով, 64/128Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD  քարտ ավելացնելու հնարավորությամբ, երկու USB մուտքով, HDMI ինտերֆեյսով, Bluetooth 3.0-ով և NFC-ով: Պլանշետն աշխատում է Windows RT ՕՀ-ով: