Մարդանման ձեռք-ռոբոտ

ԱՄՆ-ի DARPA գործակալությունը (Defense Advanced Research Projects Agency) և Sandia-ի ազգային լաբորատորիան համատեղ նախագծել են մարդանման ձեռք-ռոբոտ: Ռոբոտի մատները վնասվելու դեպքում կարող են փոխարինվել նորով: Ձեռք-ռոբոտը հարուստ է ֆունկցիոնալությամբ: Այն կարողանում է վերցնել և տեղափոխել տարբեր չափսերի՝ թե՛ մեծ և՛ թե շատ փոքր իրեր: