Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայում

Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում:

Վաշինգթոնում անցկացվող ռոբոտաշինության միջազգային օլիմպիադային մասնակցում էին աշխարհի 163 երկրներից թիմեր։ Առաջին հորիզոնականում Եվրոպայի թիմն է, իսկ երկրորդում՝ Լեհաստանինը:

Հայաստանը ներկայացնող թումեցիների թիմի անդամներն են Լևոն Բալագյոզյանը, Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լիլիթ Թարումյանը, Աշոտ Թարումյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը՝ Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանի ղեկավարությամբ:

 

Նունե Գրիգորյան