FBR Capital Markets-ի վերլուծաբան Քրեյգ Բերգերի կանխատեսմամբ, Apple ընկերությունը վաճառելու է 250 միլիոն iPhone 5, որից 13մլն-ը՝ 2012թ. 4-րդ եռամսյակում:
Հույս ունենանք, Apple-ը նախատեսում է նման քանակությամբ iPhone 5-երի թողարկում: Ենթադրվում է, որ ընկերությունը ներկայացնելու է իր սմարթֆոնի նոր սերունդը սեպտեմբերի 12-ին և նույն օրը մեկնարկելու է նաև նախնական պատվերների ընդունումը:
Վերհիշենք մամուլում iPhone 5-ի մասին տարածվող լուրերը՝ մեծ էկրան, A6 CPU, iOS 6, 4G LTE և NFC: Ըստ լուրերի, սմարթֆոնը լինելու է ավելի բարակ, սակայն դիզայնը չի փոփոխվելու: