Բազմատաղանդ դերասան, ռեժիսոր, գրող, ասպիրանտ Ջեյմս Ֆրանկոն Samsung ընկերության Galaxy Note 10.1 պլանշետի նոր դեմքն է: Samsung-ը ընտրել է նրան՝ ցույց տալու, որ Galaxy Note-ը նույնպես կարող է բազմապիսի առաջադրանքներ կատարել: Ջեյմս Ֆրանկոն ոչ միայն նկարահանվել է պլանշետի նոր հեռուստագովազդում, այլև հենց ինքը գովազդի ռեժիսորն է:
Հիշենք, որ Galaxy Note 10.1-ը Apple-ի iPad պլանշետի հիմնական մրցակիցն է: Ունի 10.1 դյույմ էկրան, 1.4Գհց քառամիջուկ պրոցեսոր և աշխատում է Android 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգով: Պլանշետի թողարկվում է Samsung’s S Pen stylus գրիչով, որը թույլ է տալիս օգտագործողներին գրել, նկարել պլանշետի էկրանին: