Apple ընկերության գործընկերները յուրաքանչյուր ամիս կարտադրեն 4 միլիոն7,85դյույմ անկյունագծով iPad Mini պլանշետ: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղելով սեփական գաղտնի աղբյուրներին:
Վերջիններս նշում են նաև, որ Apple-ը կներկայացնի իր պլանշետի փոքր տարբերակը հոկտեմբեր ամսին: Սպասվում է, որ նոր պլանշետն արժենալու է ոչ ավել, քան 299 դոլարը և մրցակցելու է նմանատիպ 7 դյույմ էկրան ունեցող պլանշետների հետ: