iPhone-ի ամենակարևոր գործառույթը (վիդեո)

Չնայած մոտավոր պատկերացնում ենք, թե ինչպիսին է լինելու iPhone 5-ը, այնուամենայնիվ, չգիտենք, թե ինչ ֆունկցիաների է այն տիրապետելու: Հենց այս հարցը մտահոգել է Ադամ Սակսին և նա որոշել է նկարահանել տեսանյութ, որտեղ պատմում և ցուցադրում է  ապագա iPhone 5-ը:

Տեսանյութը պատրաստելիս, Սակսը հաշվի է առել այն փաստը, որ iPhone-ը ճանաչված է իր ֆոտոխցիկով, հատկապես  մի շարք սոցցանցերում՝ Flickr-ում և Instagram-ում: Չնայած տեսանյութը հումորային է, պետք է նշել, որ շատերը նախընտրում են ունենալ լավ ֆոտոխցիկ սմարթֆոնում, քան ձեռք բերել սովորական ֆոտոխցիկ: