Xperia Leon` 5 դյույմ էկրանով Sony սմարթֆոն

Չինացի դիզայներ Բեն Լինը ստեղծել է 5 դյույմ էկրանով Sony սմարթֆոնի կոնցեպտ՝ անվանելով այն Sony Xperia Leon:

Xperia Leon-ն ունի 13մպ ֆոտոխցիկ՝ 16X թվային զումով և Full HD նկարահանելու հնարավորությամբ: Սմարթֆոնի մնացյալ պարամետրերն են՝ 2մպ դիմային ֆոտոխցիկ, քառամիջուկ Qualcomm Snapdragon MSM8260 1.5Գհց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, Bluetooth 4.0, NFC, HDMI ինտերֆեյս, 2500 mAh մարտկոց:

Xperia Leon-ը հագեցած է նաև SONY-ի ֆիրմային Mobile BRAVIA Engine, White Magic և xLOUD տեխնոլոգիաներով: Սմարթֆոնի օպերացիոն համակարգն է Android 4.1 Jelly Bean: Այն կշռում է 149 գրամ և ունի 9.7մմ հաստություն: