25 տարվա ընթացքում, առաջին անգամ Microsoft-ը փոխել է լոգոտիպը: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:
Ընկերության նոր լոգոտիպը Metro ոճի է: Այն շատ հասարակ է և պատկերում է Windows 8-ի, Windows Phone-ի և Microsoft-ի այլ արտադրանքների ինտերֆեյսների կոնցեպտը:
Ընկերության ներկայացուցիչ Ջեֆ Հանսենի խոսքով, նոր լոգոտիպն ընդգծում է Microsoft-ի հարուստ ժառանգությունը, ինչպես նաև հաղորդում է նորարարության և թարմության շունչ:
Microsoft-ի լոգետիպերի պատմությանը կարելի է ծանոթանալ այստեղ: