Angry Birds-ը Մարս մոլորակում (վիդեո)

Angry Birds խաղի նախագծող Rovio ընկերությունը գործարկել է Angry Birds Space խաղի նոր աշխարհ: «Կարմիր Մոլորակը» կոչվող նոր աշխարհւը խաղացողներին տեղափոխում է Մարս մոլորակ: Այս մասին հայտնում է Mashable-ը:

«Սա Մարս մոլորակը երեխաներին և մեծերին ծանոթացնելու հիանալի տարբերակ է: Rovio-ն NASA-ի Մարսի առաքելության համար կարևոր գործ է անում»,-նշել է NASA-ի Վաշինգտոնյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Դեվիդ Վեվերը:

«Կարմիր մոլորակն» արդեն հասանելի է iOS և Android օգտագործողների համար: Կարող եք ներբեռնել խաղի թարմացումը հենց այս պահին:

Նշենք նաև, որ NASA-ն օգնել է Rovio-ին «Կարմիր Մոլորակ»-ի գովազդային վիդեոյի ստեղծման հարցում՝ տրամադրելով Մարս մոլորակից մարսագնաց Curiosity-ի ուղարկած կադրերից:

Հիշենք, որ Curiosity-ն բարեհաջող վայրէջք կատարեց Մարս մոլորակ օգոստոսի 6-ին: Այժմ մարսագնացը փորձարկում է իր սարքավորումները՝ պատրաստվելու հետազոտագիտական առաքելությանը: