Motorola-ի աշխատակցուհին դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Motorola ընկերության նախկին աշխատակցուհին՝ Հանզյուան Ցզինը դատապարտվել է 4 տարի ազատազրկման ԱՄՆ դատարանի կողմից՝ գաղտնի փաստաթղթերի հափշտակման համար: Այս մասին գրում է Chicago Tribune-ը:

Հիշենք, որ 2012թ. փետրվարին դատարանը մեղավոր ճանաչեց նրան՝ վաճառքի նպատակով փաստաթղթերի հափշտակման համար:
Ցզինն աշխատել է Motorola-ում 1998-ից 2007թթ-ին: Հետախուզությունը սկսվեց այն ժամանակ, երբ 2007թ.փետրվարին օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հայտնաբերեցին նրա մոտ 30 000 դոլարի թղթադրամ և ավելի քան 1000 գաղտնի փաստաթուղթ: Հետագա հետախուզությունը ցույց տվեց, որ նա աշխատում էր չինական մեկ այլ ընկերությունում 2004-ից: