Kindle Fire պլանշետի բոլոր նմուշները վաճառվել են

Amazon ընկերությունը վաճառել է իր Kindle Fire պլանշետների բոլոր նմուշները: Սա նշանակում է, որ Amazon ինտերնետ-խանութից Kindle Fire հնարավոր չէ գտնել և գնել: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական հաղորդագրությունում:

Amazon-ը, սակայն, չի պարզաբանում, թե երբ է Kindle Fire-ը կրկին հայտնվելու վաճառքում, սակայն խոստանում է «հետաքրքիր պլաններ ապագայի համար»: Հնարավոր է, որ սա ակնարկ է ընկերության՝ սեպտեմբերի 6-ին կայանալիք մամուլի ասուլիսին: Սպավում է, որ այդ օրը Amazon-ը կներկայացնի իր պլանշետի նոր տարբերակը:

Հիշենք, որ Kindle Fire-ի առաջին մոդելը ներկայացվել է 2011թ. սեպտեմբերին: Երկմիջուկային, 7դյույմ անկյունագծով, 8Գբ հիշողությամբ պլանշետն արժե ԱՄՆ-ում 199 դոլար:Amazon-ի պնդմամբ, 2012թ. օգոստոսին  Kindle Fire-ը ծածկում էր ԱՄՆ-ի պլանշետ օգտագործողների 22%-ը: Ընկերությունն այն համարում է իր ամենահաջողակ արտադրանքն իր ողջ պատմության ընթացքում: