Սպամը սոցիալական ցանցերում (ինֆոգրաֆիկ պատկեր)

MailRu Group ընկերությունը հրապարակել է իր բլոգում հետաքրքիր ինֆոգրաֆիկ պատկեր սոցիալական ցանցերի մասին: Ինչպես երևում է, սոցցանց օգտագործողների 92%-ը առնվազն մեկ անգամ առնչվել է սպամի հետ, իսկ կեղծ էջերի բաժինը տարբեր հաշվարկներով կազմում է օգտագործողների ընդհանուր թվի 5%-ից մինչև 40%: Բացի դրանից, ինֆոգրաֆիկ պատկերը բացատրում է, թե ինչու՞ է սոցցանցերում սպամն ավելի տարածված, քան էլ.փոստերում: