Ինչ են փնտրում երեխաները ինտերնետում (ինֆոգրաֆիկ պատկեր)

«Կասպերսկու լաբորատորիան» հրապարակել է զեկույց՝ կազմված ընկերության մի շարք արտադրանքների, այդ թվում ծնողական կառավարման մոդուլի վիճակագրական տվյալների հիման վրա:

Ներկայացված երկու ինֆոգրաֆիկ պատկերները ցույց են տալիս, թե ինչ է ամենից շատ հետաքրքրում երեխաներին ինտերնետում:

Ռուսաստանում և Գերմանիայում երեխաներն ամենից շատ փնտրում են պոռնոգրաֆիա, ԱՄՆ-ում և Անգլիայում՝ անոնիմ պրոքսիներ, Բրազիլիայում՝ սոցիալական ցանցեր, Սաուդյան Արաբիայում՝ ոչ արտոնագրված ծրագրային ապահովում: