Amazon-ը ներկայացրեց երեք պլանշետ՝ Kindle Fire HD 7, Fire HD 8.9 և 4G LTE Fire HD

Amazon ընկերությունը ներկայացրեց երկար սպասված նոր Kindle Fire HD կոչվող երեք պլանշետ, հայտնում է Cnet-ը: Դրանցից առաջինն ունի 7դյույմ անկյունագծով էկրան և կարժենա 199 դոլար, Fire HD 8.9 դյույմը կարժենա 299դոլար, իսկ Fire HD կրկին 8.9 դյույմ անկյունագծով և 4G LTE ցանցի հետ համատեղելի պլանշետը՝ 499 դոլար:

Բոլոր երեք պլանշետներն ունեն 1920×1200 պիքսել կետայնություն: Fire HD 7-ը և Fire HD 8.9-ը ունեն 16Գբ ներկառուցված հիշողություն, իսկ 4G տարբերակը՝ 32Գբ հիշողություն:

Fire HD բոլոր պլանշետները հագեցած են Dolby Digital plus ստերեո բարձրախոսներով, դիմային HD տեսախցիկով, ավելի լավ աշխատող Wi-Fi-ով: Fire HD 8.9-ը ունի 8.8մմ հաստություն: Այն ունի 20% ավելի արագ աշխատող պրոցեսոր և երկարակյաց մարտկոց:

Whispersync for voice ֆունկցիան հնարավորություն կտա պլանշետների օգտագործողներին պահել աուդիոգրքերը ամպային ծառայությունում և սինխրոնիզացնել դրանք ցանկացած ժամանակ ցանկացած Kindle Fire HD սարքից: X-ray ֆունկցիան թույլ կտա ֆիլմ դիտելիս կարդալ դերասանների մասին տեղեկություններ:

Պլանշետներն ունեն նաև «ծնողների կառավարման» համար նախատեսված ծրագիր, որը թույլ կտա ծնողներին սահմանափակել իրենց երեխաների՝ ֆիլմեր դիտելու և խաղեր խաղալու ժամանակը: Փոփոխություններ է կրել նաև պլանշետի ինտերֆեյսը, այն ավելի անիմացիոն է և ավելի արագ է աշխատում: