Lenovo-ն ներկայացրել է նոր երկու SIM քարտով A660 սմարթֆոնը

Չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն՝ A660-ը:

Սմարթֆոնն ունի 4դյույմ անկյունագծով էկրան՝ 480×800 պիքսել կետայնությամբ և Gorilla Glass պաշտպանիչ ապակիով, երկմիջուկ 1.0 Գհց պրոցեսոր, Wi-Fi անլար մոդուլ, երկու ֆոտոխցիկ՝ հիմնական (5մպ) և VGA դիմային, ինչպես նաև 1500 mAh մարտկոց: Սարքն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

A660 սմարթֆոնը երկու քարտանի է՝ նախատեսված WCDMA և GSM ցանցերում օգտագործելու համար: Սմարթֆոնի հաստությունն է 10.5մմ: Ընկերությունը առայժմ չի հայտնել, թե երբ և ինչ արժեքով է վաճառքի հանվելու սարքը: Հավանական է, որ A660-ի վաճառքը կմեկնարկի չինական շուկայում, գրում է  engadget.com-ը: