The Wall Street Journal-ի փոխանցմամբ, Lenovo ընկերությունը պատրաստվում է վերաթողարկել Motorola RAZR մոդելը, որը կարժենա 1500 դոլար։
Նորույթը նախատեսվում է թողարկել արդեն փետրվարին։ Սմարթֆոնի տեխնիկական բնութագի փոփոխությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ այն կվաճառվի միայն Verizon օպերատորի մոտ։ Չնայած մոտալուտ բեմելին, սարքը դեռ թեստավորման փուլում է գտնվում։
Արտաքինում այն որևէ փոփոխության չի ենթարկվելու բացառությամբ էկրանի՝ լինելու է ճկվող։
Հիշեցնենք, որ այս մոդելը ամենավաճառված գաջեթների շարքում է դասվում՝ արտադրման օրվանից վաճառվել է 130 մլն օրինակով ամբողջ աշխարհում։