Casio Paper Writer՝ պլանշետ լրագրողների համար (վիդեո)

Ճապոնական Casio ընկերությունը սկսել է իր Paper Writer պլանշետի վաճառքը: Վերջինս նախատեսված է լրագրողների և գործարարների համար:

Այն ունի 10.1 դյույմ անկյունագծով LED էկրան, 1.5Գհց երկմիջուկ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, 5մպ ֆոտոխցիկ, Wi-Fi մոդուլ, Bluetooth 4.0 և NFC,  microSD բնիկ, USB և HDMI և համատեղելի է LTE ցանցերի հետ: Այն հագեցած է նաև  RFID նշումների տեխնոլոգիայով և ունի 7000 mAh մարտկոց: Պլանշետն աշխատում է Androis 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Պլանշետը հագեցած է նաև սկան անելու ֆունկցիայով: Այն կարողանում է ձեռագիր փաստաթուղթը մուտք անել էլեկտրոնային տարբերակով պլանշետ: Պլանշետի հետ միասին տրվում է պատյան: