Motorola-ն ներկայացրել է RAZR i սմարթֆոնը

Motorola և Intel ընկերությունները պաշտոնապես ներկայացրել են նոր Motorola RAZR i սմարթֆոնը՝ աշխատող  Intel Atom պրոցեսորով:

Սմարթֆոնի տեխնիկական պարամետրերն են՝ 4.3դյույմ անկյունագիծ Super AMOLED Advanced էկրան՝ 540×960 պիքսել կետայնությամբ, Intel Atom 2Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 8մպ ֆոտոխցիկ, LED-լուսարձակ, թվային զում, ավտոֆոկուս, 1080p տեսանկարահանելու հնարավորություն, Bluetooth 2.1+EDR, WLAN 802.11a/g/b/n, DLNA, NFC, aGPS/GPS, USB 2.0, 2000 mAh մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: Այն հնարավոր է թարմացնել Jelly Bean-ի:

RAZR i-ն ունի 126գրամ կշիռ: Վաճառքում կհայտնվի 2012թ. հոկտեմբերին Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: