Yandex-ը 15 տարեկան է

Սեպտեմբերի 23-ին լրացավ Yandex որոնողական համակարգի 15 ամյակը: Այն հիմնադրվել է 1997-ին: Այս տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ ռուսական ամենախոշոր ինտերնետ-ռեսուրսը, ամենախոշոր որոնողական համակարգն իր մի շարք հավելյալ ծառայություններով:

Առաջին անգամ որոնողական համակարգը ներկայացվել է Մոսկվայում Softool ցուցահանդեսի ժամանակ: Ի սկզբանե Yandex-ի առաջխաղացմամբ զբաղվում էր CompTek ընկերությունը՝ հիմնված Yandex-ի նախկին գործադիր տնօրեն Արկադի Վոլոժի կողմից:

2000-ին CompTek-ի բաժնետերերը հիմնեցին Yandex ընկերությունը՝ առանձնացնելով որոնողական համակարգը որպես առանձին բիզնես: Yandex-ում կոնտեքստային գովազդ առաջին անգամ հայտնվել է 1998թ-ին: 2001-ին ընկերությունը գործարկեց «Yandex. Direct» ծառայությունը, որը կարողանում է ավտոմատ կերպով տեղադրել կոնտեքստային գովազդ: