Smarter Socks՝ երբեք չկորչող նորարար խելացի գուլպաներ (ֆոտո+վիդեո)

Պարբերաբար կորչող գուլպաների խնդիրը բավական տարածված է արական սեռի ներկայացուցիչների շրջանում: Եվ թվում էր, թե այս խնդիրը երբեք լուծում չի ստանա: BlackSocks ընկերությունը գտել է այս խնդրին շատ յուրօրինակ լուծում՝ ստեղծելով նորարար համակարգ Smarter Socks (խելացի գուլպաներ):

Այս տեխնոլոգիայով ստեղծված գուլպաները հագեցած են RFID չիպերով, որը թաքնված է գուլպայի կոճակի տակ: Վերջինիս շնորհիվ գուլպաները «կխոսեն» ձեր սարքերի հետ: Անհրաժեշտ է ձեր սարքում տեղադրել Sock Sorter ծրագիրը և պետք եղած դեպքում սկան անել գուլպան:

Այս համակարգի շնորհիվ դուք երբևէ չեք շփոթի, թե որտեղ է գուլպայի ձախ կամ աջ թաթը: Բացի դրանից սկաները մոտեցնելով գուլպային՝ էկրանին կհայտնվի տեղեկություն, թե երբ և որտեղից է գտնվել գուլպան, ում է պատկանում և թե վերջին անգամ երբ է լվացվել:

Եթե դուք պատրաստ եք վճարել 190 դոլար 10 զույգ գուլպայի համար, ապա շտապեք պատվիրել: