Մարսագնաց Curiosity-ն check in է կատարել Մարս մոլորակում

Մարսագնաց Curiosity-ն գրանցվել է Foursquare գեոլոկացիոն կայքում և կատարել է առաջին check in-ը Մարս մոլորակում: Այս մասին հայտնում են NASA-ի լաբորատորիայից:

Առաջին ոչ երկրային՝ տիեզերական check in-ը կատարել է տիեզերագնաց Դագ Ուիլոկը: Foursquare գեոլոկացիոն սոցցանցում NASA-ի հետ կապ ունեցող check in-ների դեպքում օգտագործողները կարող են վաստակել NASA Explorer վիրտուալ նշանը (badge):

Հիշենք, որ NASA-ի Curiosity մարսագնացը բարեհաջող վայրէջք կատարեց Մարս մոլորակ օգոստոսի 6-ին: Ամենագնացն ունի 10 գիտականհետազոտական սարք՝ 75 կգ կռշով, որոնք հնարավորություն են տալիս կատարել երկրաբանական ուսումնասիրություններ: