Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mindbliss Meditation & Breathing

Գինը՝ 11.99$ – անվճար

Այս հավելվածով հնարավոր է մեդիտացիա անել մասանգետների խորհուրդներով: Արհեստական ինտելեկտը կօգնի կազմել յուրաքանչյուր օգտատիրոջը հարմարավետ մեդիատացիայի ծրագիր, որը կնպաստի առողջ քնին: Վաչժությունները կօգնեն հաղթահարել բարկության և խուճապի զգացողությունները:

Journey of 1000 Stars

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս գունավոր խաղում պետք է մատի հպումներով այնպես անել, որ հերոսը չընկնի, շարունակի թռչել, հաղթահարել ճանապարհին հանդիպող խոսչընդոտները և հավաքել շատ միավորներ:

Schulte Table

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ուղեղը մարզող խաղ է, որը կկատարելագործի կարդալու արագությունը: Պետք է արագորեն հավաքել ցուցատախտակի վրա պատկերված թվերն ըստ աճման հերթականության: Կարող եք ինքերդ ընտրել ցուցատախտակի ու թվերի գույները, չափսերը: Հնարավորություն կա նաև ձեր արդյունքները համեմատել այլ խաղացողների հետ:

Checkbook HD 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կդառնա ձեր ֆինանսական օգնականը: Այն կօգնի համակարգված ձևով տեղեկանալ բոլոր ծախսերի մասին՝ վիզուալիզացնելով դրանք:

SPEEDOMETER™

Գինը՝ 3.99$ – անվճար

Վարելու ընթացքում ցանկանում եք արագության մասին ճշգրիտ ինֆորմացիա և ոչ միայն, ապա կարող եք փորձել այս հավելվածը: