Այսուհետ Google Play-ը կհայտնաբերի վնասակար ծրագրերը

Android բջջային օպերացիոն համակարգում ներառվելու է վնասակար ծրագրեր հայտնաբերող հակավիրուսային համակարգ: Այս մասին գրում է The Next Web-ը՝ հղելով Android Police տեխնոբլոգին:

Բլոգի խմբագիրները, ուսումնասիրելով Google Play-ի վերջին տարբերակի APK-ֆայլը, հայտնաբերել են վերոհիշյալ նոր հակավիրուսային համակարգը: Այն լուծում է երկու խնդիր՝ սկանավորում է սմարթֆոնում տեղադրված ծրագրերը և ստուգում նոր՝ ներբեռնվող ծրագրերը:

Վնասակար ծրագիր հայտնաբերելու դեպքում, համակարգն արգելափակում է ներբեռնումը: Չի բացառվում, որ այս համակարգի հիմքում ընկած են VirusTotal վեբ-ծառայության տեխնոլոգիաները, որը Google-ը ձեռք է բերել սեպտեմբերի սկզբին: