Ո՞ր սմարթֆոնն է ամենադիմացկունը ինտերնետ-սերֆինգ ռեժիմում (փորձարկում)

Ժամանակակից սմարթֆոնների ամենակարևոր ֆունկցիաներից մեկը ինտերնետից օգտվելու հնարավորությունն է: Аndroidauthority կայքը անցկացրել է փորձարկում՝ պարզելու, թե որքան երկար են սմարթֆոններն աշխատում վեբ-սերֆինգ ռեժիմում: Փորձարկման ժամանակ օգտագործվել է միևնույն 3G ցանցը բոլոր սմարթֆոնների համար:

Ընդհանուր փորձարկմանը ներառնվել է 99 սմարթֆոն: Ինտերնետում աշխատելու միջին ժամանակը կազմել է 193 րոպե: Այս փորձարկումը հաջողությամբ անցել է Samsung Galaxy S III սմարթֆոնը՝ աշխատելով 359 րոպես, 2-րդ տեղում է Sony Xperia S-ը՝ 276 րոպեով:

3-րդ տեղում է HTC One X սմարթֆոնը՝ 226 րոպեով: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում Apple-ի iPhone 4S (208 րոպե) և iPhone 5 (200 րոպե) սմարթֆոններն են: Իսկ ամենաքիչը ինտերնետ-սերֆինգ ռեժիմում դիմացել է HTC Sensation XL-ը՝ 139 րոպե: