J butterfly՝ HTC-ի նոր 5դյույմանոց սմարթֆոն-ֆլագմանը

Թայվանական HTC ընկերությունը Ճապոնիայում ներկայացրել է նոր սմարթֆոն-ֆլագման՝ HTC J butterfly: Այն վաճառքի դուրս կգա 2012թ. դեկտեմբերին:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն է՝ 5դյույմանոց Super LCD3 զգայուն էկրան՝ 1920 x 1080 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro APQ8064 պրոցեսոր 1.5ԳՀց հաճախականությամբ և գրաֆիկական Adreno 320 չիպով, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն:

Բացի այս ամենից, սմարթֆոնն ունի 8Մպ հիմնական ֆոտոխցիկ՝ Full HD տեսանկարահանելու հնարավորությամբ, 2Մպ դիմային ֆոտոխցիկ, microSD քարտի մուտք, LTE 4G ցանցին միանալու հնարավորություն, NFC, 2020 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Սմարթֆոնը ջրակայուն է, համապատասխանում է IPX5 ստանդարտին: Աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ HTC