IE 10-ի բեթա տարբերակը հասանելի կլինի նաև Windows 7-ի համար

Windows 8 օպերացիոն համակարգը հագեցած է լինելու Internet Explorer 10 բրաուզերով: Մինչ օրս հայտնի չէր, թե արդյոք IE 10-ը հասանելի կլինի նաև Windows 7-ի համար: Այսօր հայտնի է դարձել, որ IE 10-ը կգործարկվի նաև Windows 7 օպերացիոն համակարգի համար: Այս մասին հաղորդվում է բրաուզերի պաշտոնական բլոգում:

IE 10-ը կթողարկվի նոյեմբերին՝ բեթա (փորձնական) տարբերակով: Բրաուզերի ամբողջական տարբերակի նախագծման ավարտը կախված կլինի օգտագործողների արձագանքներից: Որքան շուտ արձագանքեն անճշտությունների մասին, այնքան ավելի արագ նախագծողները կավարտեն աշխատանքը:

Հիշեցնենք, որ բրաուզերի գալիք տարբերակը ունենալու է ներկառուցված Adobe Flash Player: