Microsoft-ի կայքում հայտնաբերվել է Surface սմարթֆոնը (լուսանկարներ)

Microsoft ընկերության պաշտոնական կայքում հայտնաբերվել է մի քանի լուսանկար, որտեղ ցուցադրվում է ընկերության բրենդային Windows Phone 8-ով աշխատող սմարթֆոն: WMPoweruser պորտալի համոզմամբ, լուսանկարներում պատկերվածը Surface սմարթֆոնն է:

Հիշենք, որ մամուլը վերջին շրջանում ակտիվորեն քննարկում է Microsoft-ի կողմից բրենդային սմարթֆոն թողարկելու հավանականությունը: Իսկ ընկերությունն իր հերթին որևէ անգամ չի հաստատել սմարթֆոնի մասին տարածվող լուրերը:

Լուսանկարները կարելի է դիտել այստեղ և այստեղ: