Sony Xperia Nexus 5.5″՝ կոնցեպտ-սմարթֆոն (ֆոտոշարք)

Google Nexus սմարթֆոնի հաջորդ սերնդի ներկայացմանը հաշված օրեր են մնացել, արդեն հայտնի է դարձել, որ այն կարտադրվի LG-ի հետ համատեղ և ոչ Sony-ի: Դիզայներ Կիլու Չենը, հակառակ այս փաստին, նախագծել է կոնցեպտային սմարթֆոն Sony Xperia Nexus-ը:

Այս կոնցեպտը հագեցած է 5.5 դյույմ անկյունագիծ LCD  էկրանով՝ 720 x 1280 պիքսել կետայնությամբ , Sony Mobile Bravia Engine տեխնոլոգիայով, և պաշտպանիչ ապակի Gorilla Glass-ով: Բացի այս ամենից, սմարթֆոնն ունի քառամիջուկ Nvidia Tegra 4 պրոցեսոր՝ 2.1ԳՀց հաճախականությամբ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 128Գբ ներկառուցված հիշողություն, LTE, WiFi, DLNA, NFC, Bluetooth 4.0, microUSB 2.0, microHDMI, հիմնական 18Մպ և 3.15 դիմային ֆոտոխցիկ: Սմարթֆոնի մարտկոցը 3500մԱ/Ժ է: Այն աշխատում է Android Key Lime Pie օպերացիոն համակարգով: