Sony Xperia W 2013՝ Windows Phone 8 կոնցեպտ-սմարթֆոն

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը WP8-ով աշխատող սմարթֆոնի կոնցեպտ Sony Xperia W 2013-ը՝ նախագծված դիզայներ Սանջայա Կանիշկայի կողմից:

Սմարթֆոնը հագեցած է 4.8 դյույմ True HD IPS+ LED TFT էկրանով՝ 768 x 1366 պիքսել կետայնությամբ, Corning Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակիով, համատեղելի է Mobile Bravia Engine 2 և White Magic տեխնոլոգիաների հետ: Այն ունի նաև 1.5ԳՀց քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ Adreno 320 ինտեգրված գրաֆիկական չիպով, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16/32 Գբ ներկառուցված հիշողություն և microSD քարտի բնիկ, 16Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկ:

Սարքը հասանելի է նաև HSDPA և LTE ցանցերի հետ, ունի DLNA, WiFi և NFC: մարտկոցը 3500 մԱ/Ժ է: