Microsoft-ը հրաժարվում է Windows Live Messenger-ից

Microsoft ընկերությունը դադարեցնում է իր Windows Live Messenger տեսաչաթ ծրագրի նախագծում-մշակումը՝ ի օգուտ Skype-ի, որը ձեռք է բերել 2011-ին: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Տեխնոբլոգը գրում է նաև, որ Microsoft-ը Skype է ինտեգրելու Windows Live Messenger-ին հատուկ ֆունկցիաները: Հավանական է, որ Live Messenger-ից հրաժարվելու մասին լուրը ընկերությունը պաշտոնապես հայտարարի այս շաբաթվա ընթացքում:

Հիշենք, որ Windows Live Messenger-ը MSN Messenger-ի հաջորդ սերունդն է: Վերջինս ստեղծվել է 1999-ին:

Skype ընկերությունը հիմնադրվել է 2003-ին: Այսօր այն ունի ավելի քան 500 միլիոն օգտագործող ողջ աշխարհում: 2011-ին Microsoft-ը գնեց Skype-ը 8,5 միլիարդ դոլարով: