Galaxy Note 10.1-ը կարելի է թարմացնել Android Jelly Bean -ի

Samsung Galaxy Note 10.1 պլանշետ օգտագործողները կարող են ուրախանալ: Երեկ ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ Android օպերացիոն համակարգի 4.1 Jelly Bean տարբերակը հասանելի է Galaxy Note 10.1-ի համար:

Նոր տարբերակի ծավալը կազմում է 300Մբ: Բացի ՕՀ-ի թարմացումից պլանշետը համալրվել է այլ թարմացումներից, ինչպես օրինակ Pop Up Play ծառայությունը, Paper Artist ծրագիրը, S Pen-ի հետ համատեղելիությունը և մի շարք այլ ծրագրեր: